Իրադարձություններ Հայաստանում
Նախարարի ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի բուժաշխատողնե’ր,
ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական մեր տոնի` բուժաշխատողների օրվա կապակցությամբ։
Բոլոր տոները ստեղծվել են բարի այն ցանկությամբ, որ մի պահ վեր կանգնենք միօրինակ աշխատանքային ռիթմից և փորձենք մեր գործունեությանն ու կյանքին այլ հայացքով նայել։ Ավելի ճիշտ` ի մի բերել, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, նոր, ավելի համարձակ ծրագրեր մշակել:
Յուրաքանչյուր տոն նաև գեղեցիկ առիթ է միմյանց սրտաբուխ, անկեղծ խոսքեր ասելու։ Ես շնորհավորում եմ մեր բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը։
Ուրախությամբ ուզում եմ նշել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք ձեզ հետ միասին կարողանում ենք բարեփոխումների ծրագրերն իրականացնել, ինչպես նաև առանձին ոլորտներում լուրջ հաջողություններ արձանագրել։
Բժիշկը եզակի մասնագետներից է, ով իր գործունեությունը սկսելուց առաջ երդվում է։ Դրանով նաև պարտավորվում է առաջնորդվել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով, այլև մարդասիրությամբ ու գթասրտությամբ, երբեք չմոռանալ, որ գործ ունի մարդու համար ամենաթանկ գնահատվող առողջության ու նրա կյանքի հետ։
Թույլ տվեք մեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։ Առանձնահատուկ ուզում եմ հիշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Կրկնակի պատասխանատվություն ստանձնած մեր այս մասնագետներն իրենց բժշկական խալաթով և սպայի համազգեստով հույս ու պաշտպանվածություն են խորհրդանշում։
Բոլորիդ առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն, իհարկե նաև երջանկություն ու միայն խաղաղ պայմաններում աշխատանք։
Ձեր բարեկամ՝
Դերենիկ Դումանյան
ՀՀ առողջապահության նախարար
21.06.2013 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ